Տխուր է, որ Ֆեդերերը չի խաղալու մինչև Ուիմբլդոն. Դոմինիկ Տիմ

Տխուր է, որ Ֆեդերերը չի խաղալու մինչև Ուիմբլդոն. Դոմինիկ Տիմ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: Աշխարհի չորրորդ ռակետ Դոմինիկ Տիմը խոսել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի վնասվածքի մասին։ 38-ամյա թենիսիստն աջ ծնկի վիրահատությունից հետո բաց է թողնելու մի քանի ամիս։

«Ինձ և ընդհանրապես բոլորին դուր է գալիս նրա խաղը։ Մեզ դուր է գալիս, երբ նա տուրում է։ Տխուր է, որ Ֆեդերերը չի խաղալու մինչև Ուիմբլդոն։

Բայց, մյուս կողմից, եթե նրան վիրահատություն է պետք և նա պատրաստ կլինի խոտածածկ մրցաշրջանի հատվածին, ապա լավ կլինի, եթե վերադառնա լավ մարզավիճակով»,- Տիմի խոսքերն է մեջբերում BreakPointBR-ն։

Հիշեցնենք, որ Ֆեդերերը մինչև հուլիս չի մասնակցելու ոչ մի մրցաշարի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում