Նեյմարը տեխնիկայի պատասխանատուն է, իսկ Կազեմիրոն՝ մարտավարության․ Տիտե
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն խոսեց հարձակվող ՊՍԺ-ի Նեյմարի և «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոյի մասին:
«Տեխնիկական տեսակետից Նեյմարը Բրազիլիայի հավաքականի առաջատարն է: Խաղի առանցքային պահին ֆուտբոլիստները նայում են նրան, քանի որ նա կարող է որոշել արդյունքը: Կազեմիրոն մարտավարական առաջնորդն է: Նա հստակ գիտի, թե ինչպես է կառուցվում խաղը: Մենք պարզապես պետք է նայենք միմյանց:
Կազեմիրոն նախկինում խաղացել էր հարձակվողական կիսապաշտպանի դիրքում։ Նա սկսեց աճել, երբ դարձավ ավելի պաշտպանողական ոճի խաղացող: Կիսապաշտպանության առաջին ֆուտբոլիստը պետք է լինի իր դիքում մասնագետ:
Կազեմիրոյի՝ դաշտում կատարած աշխատանքը տպավորիչ է: Նրա շնորհիվ թիմը ազատ ստեղծում է գրոհներ: Խաղացող՝ շատ բարձր ինտելեկտով: Միևնույն ժամանակ, նա հոգում է իր մասին որպես մարզիկ, երբ խոսքը վերաբերում է սննդին և ապրելակերպին: Նա գիտի, թե ինչպես օգտագործել իր ժամանակը», – մեջբերում է Տիտեին AS-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում