ԱՊԼ․ Չելսին հաղթեց Տոտենհեմին (տեսանյութ)
22/02/2020 19:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Չելսին» ընդունել էր «Տոտենհեմին»: Ֆրենկ Լեմպարդի թիմը հաղթեց 2։1 հաշվով։
Առաջին խաղակեսում հանդիպման հաշիվը բացեց Օլիվյե Ժիրուն։ Երկրորդ խաղակեսի սկզբին Լեմպարդի թիմի առավելությունը կրկնապատկեց Մարկոս Ալոնսոն։ Խացավարտին մոտ Անտոնի Ռուդիգերը դարձավ ինքնագոլի հեղինակ։
Այս հանդիպումից հետո «Չելսին» վաստակեց 44 միավոր և ամրապնվեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում։ «Տոտենհեմը» 40 միավորով 5-րդն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում