Երևանյան բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին
24/02/2020 09:39
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Փետրվարի 23-ին` ժամը 21:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում՝ անկողնում, հայտնաբերվել է Անժելա Զ.-ի (ծնված 1957 թ.) դին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում