Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշպանության բանակի հրամանատար

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշպանության բանակի հրամանատար

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am:  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում