ՆԱՏՕ-ն չի շտապի խաղդրույք կատարել Վրաստանի վրա
Նմանատիպ
Հունիսի 26-27-ը Վրաստանում են պաշտոնական այցով գտնվում տարբեր երկրների ՆԱՏՕ-ի դեսպանները և գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսենը:
Պաշտոնական այցի առաջին օրը Հյուսիսատլանտյան միության բարձրաստիճան ներկայացուցիչը հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլու հետ: Առանձնազրույցից հեոո պաշտոնյաները մամուլի ասուլիս են ունեցել, որտեղ ներայացրել են իրենց խոսակցության հիմնական թեմաները:
Փոխադարձ գովեստի խոսքեր շռայլելուց հետո, Ռասմուսենը նշել է, որ 2008 թ-ին Բուխարեստի համաժողովի ժամանակ ընդունած որոշումը, որ Վրաստանը մի օր կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, դեռևս ուժի մեջ է, եթե կատարվեն բոլոր նշված բարեփումները և համապատասխանեն ՆԱՏՕ-ի չափանաիշներին: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ գալիք նախագահական ընտրություններում արդեն իսկ կտեսնեն նշանակալի առաջընթաց:
Ի պատասխան, Իվանաշվիլինի ասել է, որ այդ ընտրությունները կլինես եվրոպական չափանիշներին համապատախան, և ևս մեկ քայլով Վրաստանին կմոտեցնեն Արևմուտքին:
- Կարդացեք նաև’ Ո՞րն է Իվանաշվիլու քաղաքական առաքելությունը
Մամուլի ասուլիսի ժամանակ շրջանառվել են չորս հիմնական թեմաներ:
Լրագրոներին հուզել է այն հարցը արդյոք ներկա պահին Վրաստանը ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, որի ի պատասխան Ռասմուսենը հայտարարել է, որ մինաշանական դրական տեղաշարժեր կան, սակայն սպասում է ավելիին:
Այնուհետև խոսել են նաև անդամակցության համար նախատեսված գործողությունների պլանի մասին: Իվանաշվիլին պարբերաբար իր ելույթներում նշում էր, որ 2014թ-ի ՆԱՏՕ-ի սամիթի ժամանակ պետք է ստանա Գործողությունների պլանը: Սակայն համատեղ ասուլիսի ժամանակ նա մի փոքր ավելի զուսպ գտնվեց’ աելով, որ դա պարտաիր պայման չէ:
Ինչպես տեղեկացնում է « Civil.ge» կայքը, անդրադարձ կատարվեց նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին: Իվանաշվիլին հայտարարեց, որ սկզբում Ռուսաստանի համար ծանր կլինի ընդունել ՆԱՏՕ-ի ընդլայնումը և Վրաստանի անդամակցությունը, սակայն նրանք ստիպված կլինեն հաշվի նստել վրաց ժողովրդի կամքի հետ:
Բարձր գնահատվեց նաև ISAF միջազգային խաղաղապահ ուժերում Վրաստանի դերը:
Հունիսի 27-ին ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղարը հանդիպում ունեցավ նաև քաղաքական ընդդիմության ներկայացուցիչ Դավիթ Բաքրիձեի հետ:
Վերջինս նշել է, որ ՆԱՏՕ-ին ինտեգրվելը այն եզակի հարցրից են, որի վերաբերյալ քաղաքական բոլոր ուժերը միակարծիք են:
Պառլամենտի նախկին խոսնակը իր շնորհակալությունն է հայտնել Ռասմուսին Վրաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու և ռուսական գործողություններին ադեկվատ արձագանքելու կապակցությամբ, տեղեկացնում է « Apsny.ge»-ն: Ի հավելում, նա նշեց, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը կլինի 5միլիոն վրացիների ձեռքբերումը:
Այսպիսով, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նպատակ ուներ ուսումնասսիրել իրավիճակը Վրաստանում և տեսներ , թե արդյոք կարելի է խաղադրույք կատարել այդ երկրի վրա: Հնչեցված հիմնական հռետորաբանությունից կարելի է եզրակացնել, որ ՆԱՏՕ-ն չի շտապի դիմել այդ քայլին:
ԱՆՆԱ Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում