Սիրված դերասանները հանդես կգան մեկ ներկայացման մեջ՝ Երևանի երեք տարբեր թատրոններում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում մարտի 3-ին և 4-ին, ժամը 19:30-ին տեղի կունենա «Ժամացույցի զարկերը» ըստ Օսվալդ Զագրադնիկի ներկայացման պրեմիերան:
Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ, Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի նախաձեռնությամբ և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սիրված դերասանները հանդես կգան մեկ ներկայացման մեջ՝ մայրաքաղաքի երեք տարբեր թատրոններում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում:
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ներկայացումը կլինի ՝մարտի 3, 4 ապրիլի 29, 30, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝՝ մարտի 22, 24, 28, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում՝՝ ապրիլի 5, 6, 10:
Տիկնիկային թատրոնից հայտնում են, որ մարտի 3-ի դերասանական կազմում լինելու են ՝ Արտաշես Շահվերդյան, Հայկուհի Խուդավերդյան,Գեորգի Հովակիմյան,Վանիկ Մկրտչյան, Կարեն Մարտիրոսյան, Մարիետա Դովլաթբեկյան, Հրայր Եղիազարյան, մարտի 4-ի՝ Դավիթ Հակոբյան, Էվելինա Շահիրյան, Գրիգոր Գաբրիելյան, Սամվել Բաղինյան, Կարեն Մարտիրոսյան, Մարիետա Դովլաթբեկյան, Հրայր Եղիազարյան:
Նկարչական ձևավորումը՝ Կարինե Բաբայանի, ռեժիսորի օգնական ՝ Հրաչյա Գյումբալյան, ռեժիսոր՝ Սամսոն Մովսեսյան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում