Ռուբիկի խորանարդներով պատրաստված «Մոնա Լիզան» վաճառվել է 480 հազար եվրոյով
24/02/2020 18:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Իտալացի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի վերարտադրությունը, որը հավաքված է Ռուբիկի խորանարդներով, Փարիզում վաճառվել է 480,2 հազար եվրոյով:
kulturomania.ru-ը հաղորդմամբ, Articurial աճուրդի տունը հայտնել է, որ գործը վաճառվել է նախնական արժեքից 4 անգամ թանկ: Գնորդի մասին տեղեկատվություն չի հարապարակվում:
Ռուբիկի խորանարդներով«Մոնա Լիզան» 2005 թվականին հավաքել է ֆրանսիացի անանուն նկարիչը՝ «Զավթիչ» կեղծանունով: Կտավը վերարտադրելու համար նա օգտագործել է 330 խորանարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում