Նեապոլի օդանավակայանում չափել են Բարսելոնայի խաղացողների ջերմությունը
24/02/2020 21:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: «Բարսելոնան» ժամանել է Նեապոլ՝ անցկացնելու ՉԼ-ի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի իր առաջին հանդիպումը: Մրցակիցը «Նապոլին» է:
Օդանավակայանում, ինքնաթիռի մեջ, չափել են խաղացողների ջերմությունը: Պատճառը հայտնի կորոնավիրուսն է: Հաղորդվում է, որ Նեապոլում 2 դեպք է հայտնաբերվել: Նախորդ շաբաթ Իտալիայի A սերիայի մի քանի հանդիպում հետաձգվեց նույն պատճաով:
«Նապոլի»-«Բարսելոնա» խաղը կկայանա փետրվարի 25-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում