Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առանց հանդիսականների
25/02/2020 17:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հաստատել է, որ Ա Սերիայի 26-րդ տուրի հանդիպումները, որոնք անցկացվելու են կորոնավիրուսի տարածման շրջաններում, կանցկացվեն առանց հանդիսականների:
Ընդհանուր առմամբ, փակ դռների ետևում կկայանան վեց հանդիպում.
«Միլան» – «Ջենոա» (կիրակի);
«Պարմա» – ՍՊԱԼ (կիրակի);
«Սասուոլո» – «Բրեշիա» (կիրակի);
«Յուվենտուս» – «Ինտեր» (կիրակի);
«Սամպդորիա» – «Վերոնա» (երկուշաբթի):