Թուրքի՛ա, եվրոպական արժեքները սակարկելի չեն. Մերկել
Նմանատիպ
Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելը հայտարարել է, որ ողջունում է Թուրքիայի հետ բանակցությունները վերսկսելու որոշումը, սակայն զգուշացրել է’ Թուրքիայում տեղի ունեցած հակակառավարական ցույցերը ապացուցեցին Թուրքիայում ժողովրդավարության ցածր մակարդակը ‘ նշելով, որ դեմոկրատական արժեքներն ամենուր նույնն են և վիճելի չեն:
Մեկելը հայտարարեց, որ գերմանական պառլամենտը համաձայնեց Թուրքիայի’ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը’ դնելով մի շարք պայմաններ: Կոչ է արվում Թուրքիային հարգել մարու իրավունքները և քաղաքական ազատությունները: Նա խստորեն շեշտել է, որ Եվրոպան չի կարող ձևացնել, իբրև ոչինչ չի եղել:
- Կարդացեք նաև’ ԵՄ-ն կրկին փակեց իր դռները Թուրքիայի առաջ
«Վերջնարդյունքը պարզ է. Թուրքիան ԵՄ-ի կարևորագույն գործընկերներից է, սակայն մեր եվրոպական արժեքները’ խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, օրենքի գերակայությունը, դավանանքի ազատաությունը միշտ վավեր են և ոչ սակարկելի»,- Մերկելի խոսքերն է մեջբերում «Hurriytdailynews»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում