Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է
25/02/2020 22:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ադրբեջանի առողջապահության նախարարությունը և պարտադիր բուժապահովագրության պետական գործակալությունը համատեղ հայտարարություն են տարածել:
Ինչպես հայտնում է Minval.az-ը, հայտարարության համաձայն՝ 23 մարդ, որոնք Իրանից են վերադարձել, բուժզննություն անցնելու նպատակով տեղափոխվել են Ջալիլաբադի կենտրոնական շրջանային հիվանդանոց: Նախնական ստուգումների ժամանակ պարզվել է, որ նրանցից երկուսի մոտ մարմնի ջերմաստիճանի բարձրացում է եղել:
Նշվում է, որ հետազոտությունները կշարունակվեն մինչև կարանտինի ժամկետի ավարտը:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվում էր Իրանից ժամանակ 4 մարդու հոսպիտալացման մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում