«Յուվենտուսը» հրաժարվել է երկրպագուներին վերադարձնել «Ինտերի» հետ փակ խաղի տոմսերի գումարը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: «Յուվենտուսի» ղեկավարությունն որոշել է չհրաժարվել այն գումարից, որը նա ստացել է միլանյան «Ինտերի» հետ խաղի տոմսերի վաճառքից: Ընդհանուր, «Յուվենտուսը» վաճառել էր 3 միլիոն եվրոյի տոմս: Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը:
Ավելի վաղ հաղորդել էին այն մասին, որ հանդիպումն անցել է դատարկ տրիբունաներով: Երկրպագուների համար մարզական ստադիոնը փակելու պատճառը եղել էր Իտալիայում կորոնավիրուսի տարածումը:
Գումարը չվերադարձնելու պրակտիկան չի հակասում ակումբային կանոններին, բայց ստեղծված իրավիճակը գրավել է հակամենաշնորհային ծառայությունների ուշադրությունը, որոնք կուսումնասիրեն «Յուվենտուսի» որոշումը:
Ի տարբերություն «Յուվենտուսի», «Միլանն» այլ որոշում է կայացրել: Ակումբն արդեն մշակել են ավելի վաղ իր երկրպագուներին վաճառած «Ջենոա»-ի հետ խաղի տոմսերի գումարի վերադարձի գործընթացը: Այն էլ անցնելու է առանց հանդիսատեսի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում