Դվին հնավայրում կկառուցվի թանգարան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն 2020 թվականին նախատեսում է ՀՀ Արարատի մարզի Դվին հնավայրում թանգարան կառուցել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Թանգարանը լինելու է հենց Դվին հնավայրի հատվածում, քանի որ այնտեղ բազմաթիվ գտածոներ կան, պատմամշակութային արժեք ներկայացնող ցուցանմուշներ: Դրանք գտնվում են բաց երկնքի տակ, և վնասվելու հավանականությունը մեծ է: Թանգարան կառուցելը դեռ վաղուց էր նախատեսված, և այն այս տարի կյանքի կկոչվի»,- նշեց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այս պահին ընթանում են նաև Խոր Վիրապ վանական համալիրի ավտոկայանատեղիի և աստիճանավանդակի կառուցման աշխատանքները: Նախատեսվում է նաև հիմնանորոգել դեպի Խոր Վիրապ տանող 1 կմ երկարությամբ ճանապարհահատվածը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում