Ինչպես է հարկավոր պաշտպանվել կորոնավիրուսով վարակվելուց. օգտակար խորհուրդներ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Blognews.am: Աշխարհում հիստերիա է սկսվել կորոնավիրուսի կապակցությամբ: Հարկավոր է պաշտպանել ինքներդ Ձեզ և Ձեր հարազատներին՝ հետևելով պրոֆիլակտիկայի ընդհանուր կանոններին:
Ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսով վարակվելուց.
-Ամենակարևորը ձեռքերի և օգտագործման տակ գտնվող մակերեսների մաքրության պահպանումն է: Հաճախ լվացեք ձեռքերն օճառով կամ հակաբորբոքային միջոցներ օգտագործեք:
-Փորձեք կողտոտ ձեռքերով չդիպչել բերանին, քթին կամ աչքերին:
-Ձեզ մոտ միշտ պահեք ձեռքերի հակաբորբոքային գելեր, որպեսզի յուրաքանչյուր պարագայում հնարավորություն ունենաք մաքրելու ձեռքերը:
-Ուտելուց առաջ լվացեք ձեռքերը:
-Հտակապես ուշադիր եղեք այն ժաանակ, երբ գտնվում եք մարդաշատ վայրերում և հասարակական տրանսպորտում:
-Առավելագույնս կրճատեք նման վայրերում ինչ-որ մակերեսների կամ առարկաների դիպչելը, նաև մի դիպչեք Ձեր դեմքին:
-Պահեք Ձեզ մոտ մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ և փակեք դրանով բերանն ու քիթը, երբ հազում եք կամ փռշտում: Օգտագործումից հետո դրանք անմիջապես դեն նետեք:
-Մի կերեք ընդհանուր ափսեի կամ տուփի մեջ դրված սնունդ՝ չիպսեր, թխվածքաբլիթներ և այլն, եթե մյուսները դրանց արդեն դիպչել են իրենց ձեռքերով:
-Խուսափեք ձեռքսեղմումներից և համբույրներից, քանի դեռ համաճարակային իրավիճակը չի կարգավորվել:
-Աշխատավայրում պարբերաբար մաքրեք սարքավորումներն ու առարկաները, որոնց դիպչում եք:
Ինչպե՞ս ճիշտ կրել բժշկական դիմակ.
-Ուշադիր կերպով փակեք քիթն ու բերանը դիմակով և հետից ամրացրեք այն ականջներին:
-Օգտագործման ընթացքում մի դիպչեք դիմակին: Օգտագործված դիմակին դիպչելուց հետո լվացեք ձեռքերը:
-Երբ դիմակը դառնում է խոնավ և կեղտոտվում է, փոխեք այն և կրեք նորն ու չորը:
-Մի օգտագործեք բազմանգամյա օգտագործման դիմակներ: Դիմակը պետք է դեն նետել յուրաքանչյուր օգտագործումից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում