Ռամոս. Ռեալի՝ Բարսելոնայի հետ խաղի հաշիվը կարող է որոշիչ լինել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է Պրիմերայի 26-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ մարտի 1-ին կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին.
«Կլասիկոն ինչ-որ սովորական խաղ չէ, չնայած սովորական 3 միավոր է խաղարկվում: Այդ խաղը բոլորովին այլ է: «Բարսելոնայի» հետ խաղում հաղթանակն առանձնահատուկ զգացողություններ է պարգրում: Թիմի տրամադրության վրա էլ նման խաղերը կարող են լավ ազդել:
Շաբաթվա հենց սկզբից արդեն զգում ես խաղը: Այն մեծ հետաքրքրությունն է առաջացնում լրագրողների շրջանում: Ինձ համար դժվար է նկարագրելը, թե այդպիսի պահերին կոնկրետ ինչ զգացողություններ ես ունենում:
Այդ խաղը մեզ համար շատ կարևոր կլինի, չէ՞ որ թիմերի միջև միավորների տարբերությունն ընդամենը 2-ն է, ինչը նվազագույնն է: Կլասիկոյի արդյունքը կարող է որոշիչ լինել, չնայած առջևում դեռ շատ խաղեր կան»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում