ՖԻՖԱ-ն փոփոխություններ է մտցրել տրանսֆերների համակարգում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: Այսօր՝ փետրվար 27-ին, Ցյուրիխում կայացել է ՖԻՖԱ-ի հերթական նիստի, որի ընթացքում կազմակերպության անդմաները, ներառյալ ֆուտբոլիստներ, ակումբների ու առաջնությունների ներկայացուցիչներ, մի քանի հարց են դիտարկել:
Նիստի գլխավոր թեմաներից մեկը դարձել է տրանսֆերային համակարգում փոփոխություններ մտցնելը: 2020 թվականի հուլիսին ՖԻՖԱ-ն ցանկանում է նոր կանոններ ընդունել, որոնք կսահմանափակեն 22 և բարձր տարիքի ֆուտբոլիստների հետ վարձակալական պայմանագրերի քանակը:
ՖԻՖԱ-ն ցանկանում է անցումային շրջան հաստատել. 2020/21 մրցաշրջանից սկսած թիմերին կթույլատրվի առավելագույնը 8 միջազգային վարձակալական գործարք իրականացնել: 2022/23 մրցաշրջանի մեկնարկից առաջ այդ գործարքների թիվը կկրճատվի 6-ի: Ընդ որում, երկու ակումբները իրարից առավելագույնը 3 ֆուտբոլիստի կարող են վարձակալել:
ՖԻՖԱ-ի կոմիտեն հավանության է արժանացրել այն սկզբունքը, որի համաձայն ներքին պաշտոնական խաղերը չպետք է անցկացվեն մեկ այլ երկրի սահմաններում:
Նորարարություններից մեկն էլ այն է, որ կրթության համար փոխհատուցման վճարների համար ֆոնդ կստեղծվի: Ֆոնդը կֆինանսավորվի տրանսֆերի դիմաց կոմիտեին տրվող 1%-ից: Սա ՖԻՖԱ-ին թույլ կտա երաշխավորել, որ ակադեմիաներն ու դպրոցները ֆուտբոլիստների պատրաստելու համար ֆինանսներ կստանան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում