Տ․ Ավինյանի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված գործի առաջին դատական նիստը՝ ուղիղ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված գործի առաջին դատական նիստը։
Հիշեցնենք, որ ՀՀ 15 քաղաքացի հայցադիմում էին ներկայացրել ընդդեմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի։ Հայցվորները պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետին հերքել զրպարտություն համարվող տվյալները:
Նրանց ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը նշում է, որ հայցի պատճառ է հանդիսացել հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ Տիգրան Ավինյանի այս հայտարարությունը․
«Իրազեկեմ ձեզ, որ Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ: Կան անկեղծ և ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրը աղետ է: Բայց նաև կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս արշավը կազմակերպվի: Թե չէ, վստահեցնում եմ ձեզ, դուք Ամուլսարի մասին չէիք լսելու, որովհետեւ նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք և լուրջ արշավ է պետք կազմակերպել, որը ինտենսիվորեն դեռևս 2016-2017 թվականից արվում է»։
Նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում