Ռոնալդու. Հիասթափված ենք Լիոնի հետ խաղի արդյունքից, բայց մենք երկրորդ խաղ էլ ունենք
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիոնի» հետ առաջին խաղի մասին: Հանդիպումը, որը կայացել է Ֆրանսիայում, ավարտվել է տանտերերի՝ 1:0 հաշվով հաղթանակով:
Թուրինցիներն այդ խաղում ոչ մի հարված չեն կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ: Եվրագավաթներում «Յուվենտուսի» հետ նման բան պատահում է 2006 թվականից ի վեր առաջին անգամ
«Նման բաներ կարող են տեղի ունենալ, սա ֆուտբոլ է: Իհարկե, մենք գոհ չենք արդյունքից և կրած պարտությունից, սա նորմալ է: Չեմպիոնների լիգայում բարդ է լինում: Մենք հիասթափված ենք, բայց դեռ երկրորդ խաղն ունենք, որը կկայանա տանը: Մենք վստահ ենք մեր ուժերին:
Կարող ենք շտկել իրավիճակն ու դուրս գալ հաջորդ փուլ: Հիմա մեր նպատակը հաջորդ խաղում հաղթելն է, իսկ հետո արդեն Չեմպիոնների լիգայի պատասխան խաղն է: Մենք թեթևացած ենք, բայց կենտրոնացած «Ինտերի» հետ խաղի վրա»,– Ռոնալդուի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում