Արվեստի պատմության ամենաթանկարժեք երեք կտավները

Արվեստի պատմության ամենաթանկարժեք երեք կտավները

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Blognews.amՄեծ նկարիչների կտավների արժեքներն ապշեցնում են։ Տարբեր աճուրդներում դրանք վաճառվում են միլիոնավոր դոլարներով։ Ահա թե որոնք են արվեստի պատմության ամենաթանկարժեք կտավները:

1. Ցանկը գլխավորում է Լեոնարդո դա Վինչիի «Սալվադոր մունտի» կտավը։ 2017 թ. նոյեմբերի 15-ին Նյու Յորքում կայացած Christie’s աճուրդում գլուխգործոցը վաճառվեց 450,312,500 դոլարով։

Աճուրդը սկսվեց 100 միլիոն դոլարից, սակայն ընդամենը 20 րոպե անց գնորդն առաջարկեց 450 միլիոն դոլար։

Կտավը բազմաթիվ վեճերի տեղիք է տվել. դա վավերության մասին կասկածները դեռևս չեն հանդարտվում։ Վեճի հիմնական առարկան Քրիստոսի ձախ ձեռքին գտնվող թափանցիկ գունդն է։

Թափանցիկ գնդի միջից երևում է Հիսուսի հագուստն ու նրա ձեռքի ափը, ինչը հակասում է օպտիկայի բոլոր կանոններին։ Սակայն մենք գիտենք, որ Լեոնարդոն սիրում էր կիրառել օպտիկական էֆֆեկտներ։

2. Երկրորդ հորիզոնականում Պոլ Գոգենի «Ե՞րբ դու կամուսնանաս» կտավն , որը 2015 թ. փետրվարին վաճառվել է ավելի քան 300 միլիոն դոլարով։ Կտավի մեջ պատկերված են Հայիթիի երկու բնակչուհիներ, որոնցից մեկը ծաղիկ ունի գլխին, ինչը տեղի ավանդույթների համաձայն նշանակում է, որ նա պատրաստվում է ամուսնանալ։ Երկրորդ կերպարը կարծես զգուշացնում է առաջինին չամուսնանալու մասին։

Պոլ Գոգենը 40 տարեկանում թողել է ամենը, ինչով զբաղվում էր, և մեկնել է Հայիթի, որտեղ ամուսնացել է 13-ամյա աղջկա հետ։ Հենց այդ արևադարձային երկրում էր Պոլը գտել է իրեն և նկարիչ դարձել։

3. Երրորդ հորիզոնականում Վիլեմ դե Կունինգի «Փոխանակում» կտավն է, որը աճուրդի ժամանակ վաճառվել է 300 միլիոն դոլարով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում