Աշխարհի ամենահին թրերից մեկը Մխիթարյան միաբանության թանգարանում է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Irates.am։ Նոր ուսումնասիրությունը բացահայտել է, որ Մխիթարյան միաբանության վանքում գործող թանգարանում պահվող թուրը, որը թյուրիմացաբար համարել են միջնադարյան, աշխարհի ամենահին թրերից մեկն է՝ 5000-ամյա՝ տեղեկացնում է «Daily Maily»-ը։
Նոր ուսումնասիրության համաձայն, Վենետիկի Սուրբ Ղազար կղզու թանգարանում պահվող թրերից մեկը աշխարհի ամենահին թուրն է՝ մոտ 5000 տարեկան: Հազվագյուտ թուրը, որը նման չէ աշխարհի ամենահին զենքերին, պատրաստվել է 3000 տարի առաջ և եկել է Թուրքիայի արևելքից: Այնուամենայնիվ թուրը պահվում է որպես միջնադարյան հավաքածուի մաս: Միայն այն ժամանակ, երբ հնագույն սպառազինությունների փորձագետը նկատել է թուրը, այն հանվել է հետագա վերլուծության համար: Թուրը կարող էր լինել արարողակարգային օբյեկտ կամ հարձակողական զենք, որն օգտագործվում են մարտական գործողություններում: Մեկ այլ վարկածով՝ թուրը թաղման արարողության մաս էր կազմում:
Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանից Վիկտորիա Դալ Արմելլինան այդ թուրը տեսել է միջնադարյան իրերով շրջապատված փոքրիկ կաբինետում ՝ Վենետիկյան ծովածոցում գտնվող Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան վանքում: Դա նման է Թուրքիայի ժամանակակից Արևելքի Արսլանտեպե արքայական պալատում հայտնաբերվածներին, ինչը թույլ էտալիս ենթադրել, որ այդ թուրը 5000 տարի առաջվա է և կարող է համարվել աշխարհի ամենահին թրերից մեկը: Բայց ի տարբերություն Արսլանտեպեի որոշ նմուշների, այս թուրը զարդարված չէ և չունի տեսանելի մակագրություններ, զարդանախշեր կամ առանձնահատկություններ:
Արսլանտեպեի թրերի հետ խիստ նմանությունը, ինչպես նաև տեղեկությունները դրա մետաղական կազմի վերաբերյալ, փորձագետներին թույլ են տվել որոշել, որ թուրը թվագրվում է մ.թ.ա. 4-րդի վերջին և 3-րդ դարի սկզբին: Արսլանտպեի թրերը համարվում են աշխարհի ամենահին տիպի թրերից: Սուրբ Ղազար կղզու թուրը, պարզվում է, պատրաստված է արսենային բրոնզից, որը օգտագործվել է մինչև բրոնզի տարածումը: Այս տեսակի թուր հայտնաբերվել է Արևելյան Անատոլիայի համեմատաբար փոքր շրջանում ՝ Եփրատի և Սև ծովի հարավային ափի բարձր ընթացքի միջև:
Հետևեք մեզ նաև Telegram-ում