«Վերնատուն» ակումբում քննարկվել են վերջին իրադարձությունները Սիրիայում
29/02/2020 11:07
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների» հանձնաժողովի հերթական քննարկումը, որին մասնակցել են ակումբի անդամներ ու փորձագետներ, տեղեկացնում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի մամուլի ծառայությունը։
Օրվա զարգացումներին համահունչ քննարկվել են վերջին իրադարձությունները Սիրիայում, ինչպես նաև Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների հնարավոր զարգացումները։
Քննարկման հիմնական շեշտը դրվել է տարածաշրջանային խմորումների հետևանքով Արցախում ռազմական գործողությունների վերսկսման հավանականության վրա։
Հանդիպմանը քննարկվել են նաև Արցախյան հիմնահարցի շուրջ տեղի ունեցող արդի զարգացումները, արտաքին քաղաքական ազդակները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում