Մեսսիի մնալը կախված է ակումբի սելեկցիոն աշխատանքից․ Սուարես

Մեսսիի մնալը կախված է ակումբի սելեկցիոն աշխատանքից․ Սուարես

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, չնայած թիմի ավագ Լիոնել Մեսսիի հնարավոր հեռանալու մասին լուրերին, նշել այն պայմանները, որոնց համաձայն արգենտինացի հարձակվողը կորոշի մնալ կատալոնական թիմում:

«Վախերը (կապված Մեսսիի հնարավոր հեռանալու հետ) հասկանալի են, քանի որ նա ինքն ասաց, որ մենք չենք ստանա այն, ինչ ուզում ենք, այն պատճառով, թե ինչ ուենք հիմա:

Դա կախված է ակումբի սելեկցիոն աշխատանքներից: Այստեղ Մեսսին շատ ուրախ է: Սա նրա տունն է: Եթե ակումբն անում է այն, ինչ պետք է արվի՝ կառուցում է մրցակցային թիմ, դա հիանալի կլինի Մեսսիի համար, և նա այստեղ կմնա հավերժ: Ինքն է դա ասել:

Կարծում եմ, որ ակումբը հասկացավ նրա հաղորդագրությունը: Սա նրանց համար սովորական ցանկություն է, որ աշխարհի և ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստը շարունակի խաղալ նույն մակարդակում, այստեղ՝ Բարսելոնայում: Հուսով եմ, որ նա կմնա»,– մեջբերում է Սուարեսին Marca-ն:

Ավելի վաղ «Ինտերի Մայամիի» համասեփականատեր և հիմնադիր Դևիդ Բեքհեմը հայտարարել էր, որ ուրախ կլինի իր ակումբում տեսնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում