Օդեսայի հայ համայնքն օրինակելի է քաղաքի բնակիչների համար
Նմանատիպ
Օդեսայի հայ համայնքն օրինակելի է քաղաքի բնակիչների համար: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ Одесская жизнь տեղեկատվական պորտալը հոդված է հրապարակել Օդեսայի հայ համայնքի վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ պորտալը գրում է, որ հայ համայնքի ներկայացուցիչներն աշխատում են և մեծ հաջողություններ գրանցում ամենատարբեր բնագավառներում: «Օդեսայում չես կարող գնտել որևէ ինստիտուտ, ուր հայ դասախոսներ չլինեն, չկա որևէ հիվանդանոց, շուկա, շինարարական խումբ, սպասարկման որևէ ոլորտ, ուր հայեր չաշխատեն»,- նշել է Օդեսայի Հայկական մշակութային կենտրոնի տնօրեն Աննա Գևորգյանը:
Գործում է հայկական մակնապարտեզ և դպրոց, ուր անցկացվում են հայերեն և ռուսերեն դասեր: 1995-ին կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, իսկ 2008-ին’ Հայկական մշակութային կենտրոնը’ համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանի ջանքերով: Ասվում է, որ այդ կենտրոնը համարվում է ողջ Եվրոպայի ամենալավ հայկական մշակութային կենտրոնը:
Օդեսյում բնակվող հայերի մեծ մասն Ուկրաինայի քաղաքացիներ են: Նրանցից շատերն Ուկրաինա են եկել 1988 թվականի երկրաշարժից ու Սումգայիթյան կոտորածներից հետո և մինչ օրս բնակվում են այնտեղ: Այնուհանդրեձ, հայ համայնքի առջև մի շարք խնդիրներ կան’ կապված Հայաստան այցելության հետ: Աննա Գեւորգյանի գնահատմամբ’ առաջին խնդիրը կապված է փաստա? ?ղթերի հետ: «Թեև մուտքի վիզա չի պահանջվում, սակայն ըստ օրենքի’ գրանցումից երեք ամիս հետո անհրաժեշտ է վերադառնալ Հայաստան և հետո Ուկրաինա գալ ևս երեք ամիս հետո: Իսկ մեր ազգային առանձնահատկությունից ելնելով’ բարենպաստ պայմաններում հայտնված հայը օգնում է իր բերեկամներին ու նրանց ընտանիքներին տեղափոխվել այդ վայրը: Եթե տասը տարի առաջ բնակության գրանցում և քաղաքացիություն ձեռք բերելը խնդիր չէր ներկայացնում, ապա այսօր այդպես չէ: Երկրորդ խնդիրը կապված է ճանապարհածախսի հետ: ՀՀ Սփյուռքի նախարարությունը տարբեր ծրագրեր է մշակում երենաների համար, սակայն Օդեսայից Հայաստան ճանապարհածախսը շատ թանկ է:
Մոտ 40-45 հազար հայ է բնակվում Ուկրաինայի Օդեսայի շրջանում: Նրանց մեծ մասը հաստատված են գյուղական վայրերում: