Էրդողանը մարտի 5-ին կայցելի Ռուսաստան

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, Panorama.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին կայցելի Ռուսաստան: Reuters- ի հաղորդմամբ այցի տեղեկատվությունը հաստատել է Թուրքիայի առաջնորդի աշխատակազմը:
Աշխատակազմից հայտնել են, որ այցը կլինի մեկօրյա: Այս մասին հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը կարող են հանդիպել մարտի 5-ին կամ 6-ին Մոսկվայում:
Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարներն ուրբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ նրանք ընդգծել են Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում իրավիճակի կարգավորման համար լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել միջգերատեսչական խորհրդատվությունները և մշակել գագաթնաժողով անցկացնելու հնարավորությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում