ՄՅՈւ-ն առաջ է անցել Չելսիից և Լիվերպուլից՝ անգլիացի կիսապաշտպանին ձեռք բերելու պայքարում
02/03/2020 20:36
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ArmSport.am: «Մանչեսթեր Յունայթեդը» առաջատար է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի համար պայքարում:
«Կարմիր սատանաները» պատրաստ են ավելի շատ վճարել 19-ամյա անգլիացու համար, քան վճարել էին կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար: Հիշեցնենք, որ 2016-ին մանկունցիները ֆրանսիացուն ձեռք էին բերել 105 միլիոն եվրոյով: Telegraph-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» Սանչոյի աշխատավարձը կկազմի ավելի քան 200 հազար ֆունտ շաբաթական:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանչոին ցանկանում են ձեռք բերել նաև «Չելսին» և «Լիվերպուլը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում