Իրանի Արևելյան Ադրեբջան նահանգում կորոնավիրուսից 4 մարդ է մահացել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, Tert.am: Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում նոր տեսակի կորոնավիրուսից 4 մարդ է մահացել, հայտնում է trend.az կայքը` հղում տալով Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտոր Մոհամմադ Հուսեին Սումի հայտարարությանը:
Նրա խոսքով` նահանգում նոր կորոնավիրուսով վարակման ընդհանուր 48 դեպք է հաստատվել: Աստիճանաբար հայտնի են դառնում անալիզների պատասխանները, ուստի վարակվածների թիվը կարող է աճել:
Ռեկտորի խոսքով` վերջերս ընդհանուր վերցված 54 թեստերից 20-ը դրական արդյունք են տվել:
Նշվում է, որ վարակակիրները բուժում են ստանում Թավրիզի հիվանդանոցում:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ամբողջ աշխարհում զոհերի թիվը հասել է 3100-ի, իսկ ախտահարվածներինը՝ ավելի քան 90 000-ի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում