Իրանը և Հայաստանը շահագրգիռ են զարգացնելու երկկողմ համագործակցությունը

Թեհրանում Հայաստանի Հանրապետության դեսպանը’ Գրիգոր Առաքելյանը, Իրանի Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալադին Բորուժերդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը հաստատակամ է իր որոշման մեջ’ ընդլայնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները:

Նա նաև արծարծել է վերջրես կայացած Իրանի նախագահական ընտրությունները, որտեղ Հասսան Ռոուհանին վստահ հաղթանակ է տարել’ հավաքելով շուրջ 36,7 միլիոն քվե:

Կարդացեք նաև’Իրանի նախագահը պատասխանել է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձին
Իրանական օրենսդիրը իր հերթին ևս նշել է, որ երկու երկրների միջև առկա պատմական բարեկամական կապերը կարող են հիմք ծառայել ավելի սերտ համագործակցության համար’ կոչ անելով բոլոր ճակատներով զարգացնել երկկողմ հարաբերությունները, տեղեկացնում է «Presstv.com»-ը:

Ընգծելով տնտեսական և առևտրային գործընկերության կարևորությունը’ Բորուժեդին ասաց, որ Իրանը և Հայաստանը կարիք ունեն օգտագործելու իրենց ներուժը’ զարգացնելու տնտեսական, առևտրային, արդյուանբերական և կոմերցիոն համագործակցությունը:

Նա նաև կարևորեց պառլամենտական համագործակցության դերը’ ավելի ամուր տնտեսական կապեր հաստատելու գործում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում