Վան Գոգի «Արևածաղիկները» մնացել են Տոկիոյում ՝ կորոնավիրուսի պատճառով
03/03/2020 17:39
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, Panorama.am։ Հոլանդացի հանրաճանաչ նկարիչ Վան Գոգի հայտնի «Արևածաղիկները» կտավը մնացել է Տոկիոյում բացված ցուցահանդեսում երկրում տարածված կորոնավիրուսի պատճառով։ Նկարը տարվել է Ճապոնիա՝ Արևմտյան արվեստի ազգային թանգարան Մեծ Բրիտանիայից։
kulturomania.ru– հաղորդամբ, Ճապոնիայում այժմ բոլոր թանգարանները փակ են վիրուսի պատճառով։ Երկրի մշակույթի նախարարությունը մշակութային օջախները փակել է երկու շաբաթով հետագայում երկարաձգելու հնարավորությամբ։
«Լավ է, որ հարկավոր չէ ջրել դրանք»,- գրել The Guardian-ի սյունակագիրը։
«Արևածաղիկների» հետ միաժամանակ ցուցահանդեսում ներկայացված են տարբեր ժամանակաշրջանների վարպետներին վրձնին պատկանող ևս 60 նկար՝ Վերածննդի դարաշրջանից մինչև ժամանակակից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում