Ահա թե որոնք են ամենաշատ թվով վարակվածներ ունեցող 5 երկրները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, Blognews.am: Կորոնավիրուսի տարածումը դադարեցնելը դեռևս անհնար է թվում: Այն առկա է շատ երկրներում, որտեղ վարակվածների թիվը մեծանում է, իսկ ահա Չինաստանում վիրուսը գնալով նահանջում է: Ահա թե որոնք են վարակվածների և մահացությունների թվով թոփ հնգյակում:
1. Չինաստան
Հենց այստեղից էլ վիրուսը սկսել է տարածում գտնել, մասնավորապես՝ Ուհան քաղաքից, որը գտնվում է Հուբեյ շրջանում: Այնտեղ ամենամեծ թվով վարակվածներն են աշխարհում: Ներկայումս Չինաստանում կա 80,151 վարակված և 2944 զոհ:
2. Հարավային Կորեա
Հարավային Կորեայում թվերը ևս վախ են առաջացնում. այստեղ կա 5186 վարակված և 34 զոհ:
3. Իտալիա
Երրորդ հորիզոնականում եվրոպական երկիր է՝ Իտալիան: Գեղեցիկ երկիր, գեղեցիկ տեսարաններ. սակայն կորոնավիրուսն Իտալիան ևս չշրջանցեց, այդ իսկ պատճառով այնտեղ կա 2036 վարակված և գրանցվել է մահացության 52 դեպք:
4. Իրան
Ներկայումս Իրանում 1500-ից ավելի վարակված կա և 66 զոհ: Վարակվածների թվում է նաև առողջապահության փոխնախարարը:
5. Ճապոնիա
Հնգյակում վերջինը Ճապոնիան է: Այստեղ կա 27 վարակված և 6 մահացության դեպք:
Այս թվերի մասին իմանալով՝ հարկավոր է եզրակացություն կատարել. անհրաժետ է լուրջ քայլեր ձեռնարկել և անհանգստանալ առողջության մասին, հաճախակի լվանալ ձեռքերը, չշփվել հիվանդ մարդկանց հետ: Առավելպարզ ասած՝ պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում