«Զինվորներ, ես հրամայում եմ ձեզ մեռնել»․ Էրդողանը ցիտել է Աթաթուրքին

«Զինվորներ, ես հրամայում եմ ձեզ մեռնել»․ Էրդողանը ցիտել է Աթաթուրքին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, Analitik.am: Անկարայում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զուգահեռներ է անցկացրել Չանաքալեի ճակատամարտի և Սիրիայի Իդլիբ նահանգում «Գարնանային վահան» օպերացիայի միջև։

Ինչպես փոխանցում է EuroNews-ը, Էրդողանը, հղում անելով ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով քննադատել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները, մեղադրել է նրան իր սեփական կուսակցության պատմությունը չիմանալու մեջ:

«Ի՞նչ է ասել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Չանաքալեում: Նա ասել է. «Ես հրամայում եմ ձեզ մեռնել»: Քեմալ բեյը (Քըլըչդարօղլու), դու նույնիսկ չգիտես քո կուսակցության պատմությունը»,-ասել է Էրդողանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում