Չինացի վարսահարդարները կորոնավիրուսով չվարակվելու համար հաճախորդներին «հեռվից» են սպասարկում (լուսանկարներ)

Չինացի վարսահարդարները կորոնավիրուսով չվարակվելու համար հաճախորդներին «հեռվից» են սպասարկում (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, Tert.amՉինացի վարսահարդարները հետաքրքիր ու ինքնատիպ եղանակ են գտել իրենց հաճախորդներին սպասարկելու և միաժամանակ կորոնավիրուսով չվարակվելու համար, հայտնում է Daily Mail պարբերականը:

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են պաշտպանիչ հագուստներով և դիմակներով չինացի վարսահարդարներն աշխատում գրեթե մեկ մետր երկարություն ունեցող ձողին ամրացված ածելիներով, խոզանակներով, վարսահարդարիչներով:

Չինաստանի կենտրոնական Հենան նահանգում գտնվող վարսահարդարման այս սրահի տնօրենը լրատվամիջոցներին հայտնել է, որ իրենք այդ քայլին են դիմել՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Նշվում է, որ հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը կարճ ժամանակում տարածվել են համացանցում, միլիոնավոր դիտումներ են գրանցել: Հետևորդները, իրենց հերթին, զվարճալի մեկնաբանություններ են թողել հրապարակումների տակ:

'Although the lockdown is finished, we still need to keep a bit of distance to stay safe,' he wrote in a post on Chinese TikTok-like Douyin

He Bing, uploaded footage of his colleagues providing the so-called 'long-distance haircuts'

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում