Ռոնալդուն այսօր մարզվել է Յուվենտուսի կազմում
04/03/2020 20:33
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր թիմի կազմում մասնակցել է մարզմանը:
Corriere dello Sport-ի հաղորդմամբ, թիմն ինտենսիվ մարզում է անցկացրել. նախախաղային մարզում, գնդակի հետ աշխատանք, երկկողմանի խաղ:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն երեկ շտապ մեկնել էր Պորտուգալիա՝ այն բանից հետո, երբ նրա մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն, սրտի կաթվածի հետևանքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում