Լուվրը բաց է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, Panorama.am: Փարիզյան Լուվրն այսօր բացվել է այցելուների համար այն բանից հետ, երբ կորոնավիրուսի տարածման հետ կապված աշխատակիցների մտահոգությունների պատճառով երկու օր փակվել էր:
«Այսօր Լուվրը բաց է»,- գրված է թանգարանի Թվիթերում:
Ռիա նովոստին հիշեցնում է, որ կիրակի Լուվրը փակ է եղել՝ կապված կորոնավիրուսի տարածմանը նվիրված անձնակազմի խորհրդակցության հետ: Այն փակ է եղել նաև երկուշաբթի, վարակի տարածման հետ կապված աշխատակազմի մտահոգությունների պատճառով: Երեքշաբթի թանգարանում սովորական հանգստյան օր էր:
Վերջին տվյալներով, Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 212 մարդ: Իշխանությունները միջոցառումներ են նախաձեռնում վարակի տարծումը կանխելու համար: Մասնավորապես, արգելված է 5000-ից ավելի մարդու մասնակցությամբ փակ տարածություններում միջոցառումները, երկրի որոշ շրջաններում փակ են դպրոցական ու նախադպրոցական հաստատությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում