Բռնցքամարտին առնչվող միջազգային բոլոր միջոցառումների իրականացումը ստանձնել է ՄՕԿ-ը
06/03/2020 13:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Ինչպես հայտնի է, դեռևս 2018թ. նոյեմբերի 30-ին ՄՕԿ -ը սառեցրեց բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի աշխատանքները:
Որոշումը վերաբերվում է նաև Տոկիոյի օլիմպիական խաղերին և դրան նախորդող վարկանիշային մրցաշարերին: Բռնցքամարտին առնչվող միջազգային բոլոր միջոցառումների իրականացումը ստանձնել է միջազգային օլիմպիական կոմիտեն: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Լոզանում մարտի 5 -ին ավարտված ՄՕԿ-ի գործկոմում մարզաձևի համակարգողները զեկուցել են, որ անցկացվող վարկանիշային մրցումների մասնակիցները գոհ են մրցավարությունից:
Այդ մասին է վկայում նաև Օմանում շարունակվող ասիական երկրների թիմերի մասնակցությամբ վարկանիշային մրցաշարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում