Հայաստանը հնարավոր է չմասնակցի Ծանրամարտի ԵԱ-ին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Times.am: Ապրիլի 2-12-ը Մոսկվայում կայանալու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան հրապարակել է մասնակից հավաքականների կազմերը:
Աղբյուրի հաղորդմամբ, Հայաստանի հավաքականից ԵԱ-ին կմասնակցեն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը և Կարեն Ավագյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը, Վարազդատ Լալայանը (+109 կգ):
Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Իզաբելա Յայլյանը (59 կգ), Միլենա Խաչատրյանը (71 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (87 կգ):
Տեղեկությունը հստակեցնելու համար ArmSport-ը կապ հաստատեց Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ եւ Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ: Վերջինս նշեց, որ կազմի հետ կապված ոչինչ չի կարող ասել, քանի որ, հնարավոր է ԵԱ-ն չկայանա կորոնավիրուսի պատճառով:
Հարցին, թե Եվրոպայի առաջնությունն անցկացվելու դեպքում հնարավո՞ր է, որ Հայաստանը չմասնակցի` Ալավերդյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, հիմա ոչինչ չեմ կարող ասել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում