Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան հրապարակել է մասնակից հավաքականների կազմերը
06/03/2020 19:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ապրիլի 2-12-ը Մոսկվայում կայանալու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան հրապարակել է մասնակից հավաքականների կազմերը:
Աղբյուրի հաղորդմամբ, Հայաստանի հավաքականից ԵԱ-ին կմասնակցեն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը և Կարեն Ավագյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը, Վարազդատ Լալայանը (+109 կգ):
Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Իզաբելա Յայլյանը (59 կգ), Միլենա Խաչատրյանը (71 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (87 կգ):
Հետևեք մեզ նաև Telegram-ում