ԲԽ․ հայտնի են չեմպիոնության 6 հավակնորդները (մրցաշարային աղյուսակ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Մարտի 6-ին և 7-ին կայացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի 3 հանդիպում։ Տուրի վերջին հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 8-ին, երբ «Արարատը» Գյումրիում կմրցի «Լոռիի» հետ։ Այդուհանդերձ, արդեն իսկ հայտնի են այն թիմերը, որոնք տեղ կզբաղեցնեն մրցաշարային աղյուսակի առաջին 6-յակում ու կպայքարեն չեմպիոնության համար։
Այդ թիմերն են «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Շիրակը», «Լոռին», «Նոան» և «Արարատը»։
«Նոան», որն այս տուրում 4։2 հաշվով առավելության է հասել «Փյունիկի» նկատմամբ, զրկել է վերջինիս ու նաև «Ուրարտուին» 6-յակում տեղ գտնելու ու չեմպիոնության համար պայքարելու շանսերից։
Վերջին՝ 18-րդ տուրից առաջ, «Փյունիկն» ու «Ուրարտուն» իրենց ակտիվում 23 միավոր ունեն և 4 միավորով զիջում են 6-րդ տեղում ընթացող «Նոային» և «Արարատին»։
ԲԽ-ի 17-րդ տուրի վերջին՝ «Արարատ»-«Լոռի» խաղից առաջ մրցաշարային աղյուսակն այս տեսքն ունի․
Հետևեք մեզ նաև Telegram-ում