Հրատարակվել են 1326-1350 թվականներին գրված հայերեն ձեռագրերի հիշատակարանները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, Panorama.am: Մաշտոցի անվան Մատենադարանի հրատարակությամբ լույս է տեսել Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ ԺԴ դար, մասն Բ (1326- 1350 թթ.), կազմողներ՝ Լ. Խաչիկյան, Ա.Մաթևոսյան, Ա. Ղազարոսյան, Երևան, 2020 (616 էջ):
Մատենադարանից տեղեկացնում են, որ ժողովածուն ընդգրկում է 1326-1350 թվականներին գրված հայերեն ձեռագրերի հիշատակարանները, որոնց մի մասը հրատարակել է Լևոն Խաչիկյանը (1918-1982) «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» գրքում (1950 թ.), մյուս մասը լրացրել է Արտաշես Մաթևոսյանը (1922-2004) և նյութն ամբողջացրել ու հրատարակության է պատրաստել պատմական գիտությունների թեկնածու Արփենիկ Ղազարոսյանը։ Խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը։
Գիրքը կարևոր սկզբնաղբյուր է պատմագիտական, բանասիրական և ընդհանրապես միջնադարագիտական ուսումնասիրությունների համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում