Աղասի Ենոքյանն ազատվել է աշխատանքից
28/06/2013 09:24
Նմանատիպ
Աղասի Ենոքյանն այլևս «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի համակարգողը չէ: Երեկ նա ազատվել է աշխատանքից: «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե որն էր պատճառը, Ենոքյանը պատասխանել է. «Որևէ մեկնաբանություն չեմ տալիս»: Ինչո՞վ եք զբաղվելու հարցին նա պատասխանել է. «Իմ բիզնեսով, քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնով: էդ բոլորից դուրս էի եկել»: Աղասի Ենոքյանը «Ազատության» երևանյան գրասենյակի համակարգողն փ 2008 թվականի հոկտեմբերից: Նրա պայմանագրի ժամկետը դեռ չէր լրացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում