Արտակ Դաշյանի առաջին գոլը ղազախական թիմում

Արտակ Դաշյանի առաջին գոլը ղազախական թիմում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Ղազախական «Ատիրաուն», որի գլխավոր մարզիչն է հայ մասնագետ Արամ Ոսկանյանը, ստուգողական խաղում ոչ-ոքի է խաղացել ռուսական «Նոստայի» հետ: Թիմերը փոխանակել են 2-ական գնդակ:

Ղազախական թիմի կազմում առաջին գոլը խփել է «Ուրարատուի» նախկին կիսապաշտպան Արտակ Դաշյանը: Հայ ֆուտբոլիստն անվրեպ է իրացրել նշանակված 11 մետրանոցը:

Հիշեցնենք, որ «Ատիրաուն» դուրս է մնացել Ղազախստանի Բարձրագույն խմբի առաջնությունից և գալիք մրցաշրջանում հանդես է գալու առաջին լիգայում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում