Բարսելոնա-Նապոլի հանդիպումը կարող է հետաձգվել

Բարսելոնա-Նապոլի հանդիպումը կարող է հետաձգվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Բարսելոնա» – «Նապոլի» հանդիպումը կարող է հետաձգվել։

Diario Sport-ի տեղեկություններով, Իսպանիայի իշխանությունները իտալական ակումբի աշխատակիցների և ֆուտբոլիստների նկատմամբ ունեն այն նույն չափանիշները, ինչ «Ռոմայի» պարագայում։ Այնպես որ, «Նապոլիի» ինքնաթիռը չի ստանալու Կատալոնիայում վայրէջք կատարելու թույլտվություն։

Իտալական ակումբը, սակայն, փնտրում է հանդիպման անցկացման այլընտրանքային տարբերակներ։ «Նապոլին» կարող է Իսպանիա գալ Ֆրանսիայով։ Սակայն «Ռոմայի» դեպքում այս տարբերակը չաշխատեց։ «Ռոման» ցանկանում էր «Սևիլիայի» դեմ խաղին գալ Պորտուգալիայի տարածքով։

Այսպես, հանդիպման անցկացումը մարտի 18-ին մեծ հարցականի տակ է։ Ավելի վաղ որոշում էր ընդունվել հանդիպումն անցկացնել առանց հանդիսականների։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում