Ռեալը ամենայն հավանականությամբ կհեռացնի Զիդանին, եթե ակումբը տիտղոս չնվաճի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հնարավոր է մրցաշրջանի ավարտից հետո հեռացվի զբաղեցրած պաշտոնից։
Marca-ի տեղեկություններով՝ 47-ամյա մասնագետը հնարավոր է հեռացվի թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, եթե ակումբը մրցաշրջանի ընթացքում բացի Իսպանիայի սուպերգավաթից (հաղթել են հունվարին/խմբ․) ուրիշ տիտղոս չնվաճիԼ
Ֆլորենտինո Պերեսի մոտ հարցեր է առաջացնում Զիդանի ռոտացիոն քաղաքականությունը կազմի հետ կապված, որով ֆրանսիացի մասնագետը շատ է խաղաժամանակ տրամադրում երիտասարդ ֆուտբոլիստներին։
Աղբյուրը հաղորդում է, որ ներկա պահին «արքայական» ակումբի ղեկավարությունը երկու թեկնածու է դիտարկում Զիդանին փոխարինելու համար։ Խոսքը «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի և «Յուվենթուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի մասին է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում