Մադրիդի Ռեալին սպառնում է կարանտին
12/03/2020 15:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ArmSport.am: «Ռեալի» բասկետբոլիստներից մեկի մոտ կորոնավիրուսի թեստը ցույց է տվել դրական պատասխան։ Տարբեր մարզաձևերի «Ռեալի» թիմերի ներկայացուցիչները հաճախ միասնական մարզումներ են անցկացնում, սերտ կապի մեջ են և շփվում են միմյանց հետ:
Այդ պատճառով «Ռեալը» կարող է 15 օրով կարանտին հայտարարել: Եթե արտաքին կապերը սահմանափակելու կոշտ ռեժիմը առնչվի ֆուտբոլային «Ռեալին», ապա Մադրիդը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկրորդ հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (03/17), ինչպես նաև Լա լիգայի հաջորդ երկու խաղերը՝ «Էյբարի» (13.03) և «Վալենսիա» -ի դեմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում