Ադրբեջանը նախապատվությունը տվեց TAP գազամուղին

Այսօր Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ Եվրոպա գազ հասցնելու համար նախապատվությունը տալիս է Տրանսադրիատիկ TAP գազամուղին:

Այսօր Շահդենիս կոնսորցիոիմի մասին պաշտոնական հայտարարության արարողոության ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարեց, որ ԱՄՆ-ն աջակցում է TAP ծրագրի իրականացմանը:

Դեսպանը շնորհավորել է Շահդենիսին, TAP կոնսորցիումին ր այդ ծրագրի մեջ ներգրավված երկրներին’ կատարված ընտրության համար:

«Սա կարևոր պահ է ծրագրի իրականացման համար »,-դեսպանի խոսքերն է փոխանցում «APA»-ն:

Մորնինգսթարն ընգծել է, որ իրենք չեզոq էին ծրագրերի ընտրության հարցում և կաջակցեն իր չափերով ավելի փոքր TAP ծրագրի իրականացմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում