ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Թուրքիայում է

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական կայքը: Այցելության ընթացքում Կոժարան հանդիպում կունենա Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի, Ազգային մեծ ժողովի խոսնակ Ջեմիլ Չիչեքի և այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների հետ:

Հունիսի 29-ին Կոժարան Ստամբուլում կմասնակցի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 22- րդ ամենամյա նիստի բացմանը: Նույն օրը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կհեռանա Թուրքիայից:

Ուկրաինան ԵԱՀԿ-ում նախագահում է 2013թ. հունվարի 1-ից’ մեկամյա ժամկետով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում