ՄՕԿ նախագահը՝ Օլիմպիական խաղերի հետաձգման կամ տեղափոխման մասին

ՄՕԿ նախագահը՝ Օլիմպիական խաղերի հետաձգման կամ տեղափոխման մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Panorama.am: Միջազգային օլիմպիական կոմիտեն կհետևի Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներին Տոկիոյում ամառային օլիմպիական 2020 խաղերի չեղարկման կամ տեղափոխման վերաբերյալ որոշում ընդունելիս: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ հայտարարել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը:

Նա նշել է, որ ՄՕԿ-ն աշխատում է «հաջող» օլիմպիական խաղերի նախապատրաստման ուղղությամբ:

Թոմաս Բախը նաև խոստովանել է, որ օլիմպիական խաղերի որակավորման մրցումների հետ կապված «լուրջ խնդիրներ կան», որոնց օրացույցը փոփոխվում է:

«Այստեղ մենք պետք է ճկուն լինենք», – ընդգծել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում