Բրայթոն-Արսենալ խաղը հետաձգվել է Արտետայի վարակման պատճառով

Բրայթոն-Արսենալ խաղը հետաձգվել է Արտետայի վարակման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Անգլիական Պրեմիեր-լիգայի 30-րդ տուրի` «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» և «Արսենալի» միջև խաղը հետաձգվել է: Այս մասին հայտնում է «Բրայթոնի» պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան վարակվել է կորոնավիրուսով.

«Միկել Արտետայի և «Արսենալի» ամբողջ թիմի հետ կապված վերջին նորություններից հետո մենք կարող ենք հաստատել, որ շաբաթ օրվա խաղն «Արսենալի» դեմ հետաձգվել է»,– ասվում է «Բրայթոնի» տարածած հաղորդագրության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում