Լոռին կոչ է անում դադարեցնել Հայաստանի առաջնության հանդիպումները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Վանաձորի «Լոռին» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել` իր մտահոգությունը հայտնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված: Ակումբը կոչ է անում ժամանակավորապես դադարեցնել Հայաստանի առաջնության հանդիպումներն, այլապես ինքնուրույն որոշում կկայացնի` մասնակցե՞լ առաջիկա տուրին, թե՞ ոչ.
«Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ։ «Լոռի» ֆուտբոլային ակումբը իր մտահոգությունն է հայտնում կապված կորոնավիրուսի տարածման հետ։ Մեր ակումբի դիրքորոշման հիմքում առաջինայինը մարդու առողջությունն է և նրա անվտանգությունը։
Ստեղծված իրավիճակում «Լոռի ՖԱ»-ն հորդորում է ֆուտբոլային ընտանիքին կայացնել ճիշտ որոշում և ժամանակավորապես դադարեցնել ՀՀ առաջնության հանդիպումները, ինչպես դա արել են աշխարհի գերակշռող երկրներում։
Հակառակ դեպքում մեր ակումբը կքննարկի բոլոր հնարավոր ռիսկերը և անվտանգության նկատառումներից ելնելով` կկայացնի ինքնուրույն որոշում, մասնակցել առաջիկա տուրի խաղին, թե ոչ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ «Լոռին» հայտարարել էր, որ անորոշ ժամանակով դադարեցնում է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի բոլոր տարիքային թիմերի մարզումներն ու մասնակցությունը ՀՀ մանկապատանեկան առաջնություններին:
«Լոռի ՖԱ»-ն նաև չեղարկել էր երկրպագուների ուղևորությունը Գյումրի առաջիկա խաղին` կարևորելով նրանց առողջությունն ու հնարավոր ռիսկերը։
«Շիրակ»-«Լոռի» հանդիպումը պետք է կայանա վաղը` մարտի 14-ին, Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում: Խաղի մեկնարկը նախատեսված է 14:15-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում