Եթովպիայում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Tert.am: Եթովպիայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Եթովպիայի առողջապահության նախարարությանը:
«Կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը Եթովպիայում հաստատվել է»,-ասված է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
Կորոնավիրուսով վարակի դեպքը գրանցվել է Ճապոնիայի 48-ամյա քաղաքացու մոտ, ով Եթովպիա է եկել մարտի 4-ին:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում